Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սրանք դեռ «ծաղիկներն» են

Սրանք դեռ «ծաղիկներն» են
10.11.2024 | 16:04

Երևանում սոցիալական բում առաջանալուց «5 պակաս» վիճակ է: Ուղղակի, ինչպես մնացած բոլոր հարցերում են սրանք անում, էստեղ էլ, մարդկանց աչքերին թոզ փչելով ու ականջներից լափշա կախելով, կարողանում են դեռ «կռուտիտ» անել:

Մետրոներում՝ գժանոց-խայտառակություն, տրոլեյբուսներին նայում ես՝ մեղքի մեջ ես կորչում, ու դա՝ «100-դրամանոց» պայքարի արգասիքն է, բայց սրանք դեռ «ծաղիկներն» են:

Հունվարի 1-ից վակխանալիան նոր փաթեթավորում է ստանալու: Հանրային տրանսպորտի մեկ ուղևորությունը փաստացի դառնալու է 300 դրամ. Օրինակ, շարքային դպրոցականը, ով 2 տեղ պարապում է ու պետք է տրասպորտով տեղաշարժվի, իր շարժի համար շաբաթական 2500 դրամի կարգի գումար է ծախսելու՝ ներկայիս 800-ի փոխարեն:

Նիկոլը, իր ողջ գործունեության ընթացքում, «թանկացումների» դեմ պայքարելու կեղծ թեզն է տիրաժավորել, «կանաչ Ժիգուլի» բրթբրթել, հայտարարել, թե «միս չկա՝ կանաչի կերեք», և նմանատիպ մի շարք դատարկաբանություններ, իսկ հիմա իր «գրպանային քաղաքապետարանը» դրել, մարդկանց քերթում է:

Եթե էս ամեն ինչին ավելացնում ենք հունվարից սպասվող Երևանի գույքահարկի աստղաբաշխական թռիչքը՝ պատկերը դառնում է հավաքական: Սրանց անբարո ու փնթի վարքագիծը չափ ու սահման չունի, մնում է հասկանանք, թե էս ազգը սրանց դեռ ինչքան է հանդուրժելու:

Իսկ ամենամարազմատիկն էն է, որ մի քանի անհասկանալի կերպարներ հայտարարում են, թե՝ «դե փոփոխություններ են՝ պտի հարմարվենք, պետությանն օգնենք» կամ՝ «դե էս 30 տարի էր Երևանում տրանսպորտ չէր փոխվել, թանկացումն «օկ» ա»:

Էդ քիչ է՝ մի հատ էլ ծափ տվեք:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2900

Մեկնաբանություններ